Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Խաղողի բուժիչ տերևը (խաղողի թուփ). hing.am

Խաղողի բուժիչ տերևը (խաղողի թուփ). hing.am

Խաղողի տերևը հագեցած քիմիական բաղադրություն ունի` շաքար (2 տոկոս և ավելի), ինոզիտ, բետաին, կվերցետին, քոլին, դաբաղանյութ, բազմաչհագեցած ճարպեր, պրոտոկատեինաթթու։ Խաղողի տերևը (ըստ որոշ հեղինակների) պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ մանգանի, բետա-կարոտինի գրեթե 100 տոկոսը, կալցիումի 36 տոկոսը, մագնեզիումի 23,3 տոկոսը, պղնձի 20,7 տոկոսը, երկաթի 14,7 տոկոսը, B2 վիտամինի 21,2 տոկոսը, B6-ի 20 տոկոսը, B9-ի 22 տոկոսը, օրգանական թթուների լայն տեսականի, այլ օգտակար նյութեր։

Խաղողի տերևն ունի բարձր ֆերմենտատիվ ակտիվություն, հեշտությամբ է փոխանցում իր օգտակար նյութերը ջերմային մշակման ժամանակ։


Խաղողի տերևը, մատղաշ ճյուղերը և «բեղիկները» կանոնավոր ուտելու, դրանցից ստացված հյութը կամ թրմված սառը ջուրը խմելու դեպքում արյունը և փայծաղը մաքրվում են կուտակված վնասակար նյութերից, տրոհվում են երիկամների և միզապարկի քարերը, լավանում է ուղեղի մատակարարումն արյունով, հստականում է բոլոր զգայարանների աշխատանքը, լավանում է սրտի աշխատանքը, շնչառությունը, հանգստանում են նյարդերը։

Խաղողի տերևի հյութի և գինու խառնուրդով (1։1) բուժում են փայծաղի հիվանդությունները. խմեք 50-ական մլ` օրը 2-3 անգամ։


Մթերեք սպիտակ խաղողի տերևը ծաղկման շրջանում։


Օրգանիզմը մաքրող. 3 ճ/գ տերևը 20 րոպե թրմեք 1 լ եռջրում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 5 անգամ։

xaxox1
Արյունը մաքրող. խառնեք 2 ճ/գ խաղողի տերևի հյութ և 2 թ/գ խնձորի տնական քացախ։ Խմեք այդ չափաբաժնով` նախաճաշից և ընթրիքից առաջ։


Գլխացավ, էպիլեպսիա: Աղացեք թարմ տերևը, 200 մլ հումքը 3 օր թրմեք 2 լ սառը ջրում, պահեք սառնարանում, քամեք հումքը, մզեք։ Թուրմի մեջ լուծեք 2 ճ/գ դեղնենու 10 տոկոսանոց ոգեթուրմ։ Խմեք 100 մլ` նախաճաշից, ընթրիքից և քնելուց առաջ։ Շարունակեք 28 օր։ Կրկնեք 2 շաբաթից։


Ներքին արյունահոսություն: Փոշի դարձրեք խաղողի չորացրած տերևը, խմեք 1-ական գրամ` օրը 3-5 անգամ։


Վերքերը մշակեք տերևի փոշիով։


Հակացուցում։ Ստամոքսի, 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության սրացում, սրտի սուր անբավարարություն, շաքարային դիաբետի ծանր փուլ, հղիության 6-9-րդ ամիսներ, կրծքով կերակրելու շրջան։

Դեղատոմսեր խաղողի հյութով և գինով


Բժիշկները խորհուրդ են տալիս խմել խաղողի թարմ հյութ ստամոքսահյութի բարձր թթվայնության` ստամոքսաբորբի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի դեպքում, եթե հիվանդը չունի անընկալունակություն խաղողի հանդեպ, որի պարագայում այն կարելի է փոխարինել կարտոֆիլի կամ ծիրանի հյութով, ընկույզով։ Խմեք նախաճաշից առաջ, ճաշից 2 ժամ առաջ և 3 ժամ հետո` չափաբաժինը (օրը 400 մլ-1 լ) ճշտեք բժշկի հետ։


Միգրեն: Խմեք 100-200 մլ թարմ հյութ` օրը 1 անգամ, նախաճաշից առաջ։ Շարունակեք 1-1,5 ամիս։


Քրոնիկ փորկապություն: Խմեք 200-ական մլ թարմ հյութ` օրը 2 անգամ։ Շարունակեք 2 ամիս։


Դիզենտերիա: Չհասունացած խաղողի հյութը խառնեք սև թեյի թունդ թուրմի հետ (2։1)։ Խմեք 1-ական ճ/գ` 2 ժամը մեկ։

Խաղողաբուժություն


Թարմ խաղողը և հյութը կիրառվում են անեմիայի, հիպերտոնիայի, սրտի, թոքերի և բրոնխների, լյարդի, ոսկրերի, վահանագեղձի հիվանդությունների, նյարդային համակարգի հյուծվածության դեպքում։

Խաղողը բարձրացնում է մայրական կաթի որակը


Օգտակար է ծանր վիրահատությունից, քիմիա- և ռադիոթերապիայից, հակաբակտերիալ դեղորայքով բուժվելուց հետո։


Հակացուցումներ. ճարպակալում, շաքարային դիաբետ, ստամոքսահյութի բարձր թթվայնություն, ստոմատիտ, արտահայտված կարիես, հիվանդությունների սրացման շրջան, լուծ, տենդ։


Զգուշացում. հղիության շրջանում պետք է խորհրդակցել բժշկի հետ։

Գինեբուժություն


Միայն Ա. Ամասիացու մոտ կարելի է գտնել գինով բուժելու արվեստի տասնյակ օրինակներ։ Սակայն, ինչպես ասում են` «գինին շառ է»։


Դիոգենեսը (Ք. ա. 412-323 թթ.) խնջույքի ժամանակ վայր է գցել գինով լի գավաթը։ Երբ նրան նախատել են, պատասխանել է հետևյալ ձևով. «Եթե գինին չմահանար ինձանով, ապա ես կմահանայի գինուց»։

Ստամոքսի խոց. խառնեք «Կագոր» տեսակի գինի և վարունգի հյութ (1։1), խմեք 2-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, շարունակեք 2 ամիս, կրկնեք 10 օրից։


Անեմիա. խմեք 100-ական մլ չոր կարմիր գինի` ճաշի և ընթրիքի ժամանակ, կամ` եփեք «Սապերավի» գինին (մինչև եռալը), խմեք 100-200 մլ` քնելուց առաջ։


Հիշողությունը լավացնող. խառնեք սպիտակ չոր գինի և հանքային ջուր (1։1), խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ։

Սկզբնաղբյուր. hing.am
Լուսանկարը. Glav-Dacha.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ